Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 25-ին` ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում:
Ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանության աշխատակիցները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970 թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980 թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982 թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975 թ. ծնված Դմիտրի Կ.-ին և 1980 թ. ծնված Միխայիլ Գ.-ին:
Պարզվել է, որ թռիչքի ժամանակ նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ` խախտելով հասարակական կարգը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: