կարևոր
4171 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 18:01
Հասարակություն

Սա կլինի ուղերձ Փաշինյանի երկրպագուներին, որ զսպեն իրենց, այլապես կանգ չենք առնի․ Հռիփսիմե Ջեբեջյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանին ու Հռիփսիմե Ջեբեջյանին սուր հարցեր տալու համար սոցիալական ցանցերում պիտակավորեցին, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրեցին։ Լրագրողները դիմել են դատարան հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Հիշեցնենք, որ դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Դիանա Մարտիրոսյանին ֆեյսբուքի իր էջում, որտեղ հրապարակվել էր գործով որպես վիրավորանք գնահատված արտահայտությունը, հրապարակայնորեն, բոլորին հասանելի ռեժիմով ներողություն խնդրել հայցվորից՝ Հռիփսիմե Ջեբեջյանից: Դատարանը նաև նշել է ներողության տեքստը և պարտավորեցրել ֆինանսապես փոխհատուցել ։

«Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուների համար, որ եթե պաշտում են իրենց սիրելի վարչապետին,  զսպեն իրենց գայթակղությունը, էմոցիաները․ բիգուձիներով, խալաթներով չնստեն համակարգչի առջև և վիրավորանքներ գրեն, վստահաբար, կանգ չենք առնելու ու հատ-հատ կհարվածենք բոլորի գրպաններին»,-ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։