|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցների և Թուրքիայից Ադրբեջան վերադարձող ադրբեջանական «Թուրան» ֆուտբոլային թիմի անդամների միջև։
Դեռևս անհայտ պատճառներով՝ վրացի սահմանապահները ադրբեջանցի ֆուտբոլիստներին 4 ժամ պահել են սահմանին և ստիպել խոշոր դրամական տուգանք վճարել, իսկ «Թուրան» ակումբի նախագահ Իման Հասանովին և ավտոբուսի վարորդին նույնիսկ սպառնացել են ձերբակալել։
Ադրբեջանցի ֆուտբոլիստները հայտնել են, որ վրացիներն իրենց «ահաբեկչական խումբ են» անվանել։ Միայն տուգանք վճարելուց հետո են թիմին թույլատրել անցնել սահմանը։