կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-20 12:38
Սպորտ

Արկադի Անդրեասյանը հայհոյում և սպառնում է ֆուտբոլիստներին. Սերգեյ Ավագիմյան

Արկադի Անդրեասյանը հայհոյում և սպառնում է ֆուտբոլիստներին.  Սերգեյ Ավագիմյան

Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի թեկնածու Սերգեյ Ավագիմյանը նամակով դիմել է ArmFootball.com-ի խմբագրություն` հայտարարելով, որ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը արգելել է իրեն մարզվել թիմի հետ և խոստացել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իր հետ:

«Բարի երեկո: Իմ անունը Սերգեյ Ավագիմյան է, ես «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղացող եմ: Ունեմ ձեր օգնության կարիքը: Ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլային հասարակության ուշադրությունը սևեռել այն բանի վրա, թե ինչպես է իրեն պահում «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Վերջին խաղում մենք պարտվեցինք 0:2 հաշվով իսկ ես սխալ թույլ տվեցի բաց թողած գոլի դրվագում: Խաղից հետո մարզիչը սկսեց ինձ մեղադրել ամեն ինչի մեջ և արգելեց մասնակցել մարզումներին, մտնել բազա, նստել ակումբի ավտոբուսը, նույնիսկ, արգելել է մտնել օֆիս: Նա սպառնացել է ինձ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել և ասել է վարորդներին ու անվտանգության աշխատողներին, որ եթե նրանք ինձ թույլ տան նստել ավտոբուս կամ մտնել բազա, ապա բոլորին կհեռացնի աշխատանքից և այլն և այլն: Աշխատակիցները այդ ամենն ընկալել են տառացիորեն և զգուշացրել են ինձ, որ կկռվեն, եթե ես փորձեմ նստել ավտոբուս կամ մտնել բազա…

Մարզիչն իրեն պահում է բռնապետի պես, նրանից բոլորը վախենում են ու լռում, ֆուտբոլիստների մի մասը մարզվում են վնասվածքներով` վախենալով, որ նրանց կտուգանեն կամ կհեռացնեն թիմից, նա բղավում է, հայհոյում և սպառնում, որ կհեռացնի ակումբից՝ բոլորին մեղադրելով վատ խաղի համար, բացառությամբ իրենից: Ինձ 3 օր է թույլ չեն տալիս մարզվել, մտնել բազա, նստել ակումբի ավտոբուսը, թույլ չեն տալիս մարզվել նույնիսկ մարզասրահում: Մարզիչը վազվզում է բազայով, փնտրում է ինձ հանդերձարաններով, սանհանգույցներով, որպեսզի կատարի իր խոստումներն ու ֆիզիկական ուժ կիրառի: Ես ֆուտբոլիստ եմ և լիովին կատարում եմ պայմանագրով նախատեսված իմ պարտականությունները, բայց չեմ պատրաստվում այս ամենը հանդուրժել»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: