|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն կապում է Արցախի հիմնախնդրի հետ: Սա հաստատել են թե՜ Թուրքիայի նախագահ Գյուլը, թե՜ արտգործնախարար Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի տրված հարցին պատասխանելու ժամանակ:
Այս տարվա հունվարի 24-28-ը անցկացված ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Ն. Զոհրաբյանը, դիմելով Դավութօղլուին, ասել է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանի ուղղակի ճնշմամբ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները փակուղի մտցրեց, եւ հարցրել, թե այժմ ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ ԵԽ անդամ պետությունները, որ այս անգամ եւս Թուքրիան, որը նախագահում է ԵԽ նախարարների խորհուրդը, որեւէ երրորդ երկրի ճնշմամբ չի առաջնորդվի` անտեսելով ԵԽ համամարդկային հիմնարար արժեքները:
«Նա խուսափեց խոսել Ադրբեջանի ուղղակի ճնշման մասին, բայց իր պատասխանով հաստատեց այն, ինչը ես ասել էի հարցիս մեջ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանը Ցեղասպանության մասին հարց է ուղղել նաեւ նախագահ Գյուլին, որը մասնակցել է ԵԽԽՎ բոլոր նիստերին: Վերջինս նախ ասել է, թե իր համար անընդունելի է «ցեղասպանություն» եզրույթը եւ նորից առաջարկել է այն, ինչը միշտ են առաջարկում` ստեղծել հանձնաժողով, բացել բոլոր արխիվները, քննել Ցեղասպանության իրողության հարցը:
Գյուլն ասել է, թե այդ հանձնաժողովն ինչ եզրահանգման էլ գա, այն ընդունելի կլինի Թուրքիայի համար, քանի որ հզոր պետությունը պետք է քաջություն ունենա իր անցյալն ընդունելու: