|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը Welt թերթին տված հարցազրույցում կոչ է արել եվրոպական երկրներին` չպարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուդուկի տակ. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ նախագահ Թրամփը առանց որևէ առիթի խզեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որի շրջանակում Վաշինգտոնը տարիներ շարունակ մասնակցել է բանակցություններին, այնուհետև արգելեց եվրոպական ընկերություններին Իրանի հետ բիզնես վարել` սպառնալով պատժամիջոցներով: Իմ կարծիքով` դա արդեն չափազանց է: Եվրոպացիները չպետք է պարեն Թրամփի դուդուկի տակ»,- մասնավորապես ասել է նա` կոչ անելով Եվրոպային` ավելի անկախ քաղաքականություն վարել: