|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հատկապես սոցիալական ցանցերում շարունակվում են Ուկրաինայի նախագահի ճակատագրի վերաբերյալ քննարկումները: Այս օրերին մեր մի շարք հայրենակիցներ գալիս են այն եզրահանգման, որ նույնը սպասվում է նաեւ մեր իշխանություններին, հատկապես` նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուշագրավ է, որ, չցանկանալով գնահատականներ տալ մարդկանց հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն այսօր, այդուհանդերձ, հայտարարեց, թե «դրանք ցնորամիտ մտայնությամբ մարդիկ են, որոնք ուզում են շահեկան վիճակ ստեղծել՝ իշխանության գալու համար և հրճվանքով են նման բաների մասին խոսում»:
Այո, իշխանությունները, կարծես, հանգիստ են եւ շարունակ նույն միտքն են կրկնում, թե Ուկրաինայի դեպքերը երբեք չեն կարող իրականություն դառնալ մեզ մոտ` Հայաստանում: Թեեւ ասում են` երբեք մի' ասա` երբեք, բայց, կարծես, Սերժ Սարգսյանն էլ է վստահ եւ հանգիստ այս հարցում: Այս օրերին նա բավականին բարձր տրամադրություն ունի` երեկ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի, ներկա է եղել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Ավելին` պարել է: