Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է որոշում` բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ ներկայացված N03 24.01.2011թ. դիմումը` առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ և ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա 2011թ. առաջնությանը մասնակցելուց:
Այսպիսով 2011թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ` «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Շիրակ» և «Արարատ»:
«Կիլիկիա» ակումբի հրաժարականի հետևանքով տեղի կունենան փոփոխություններ 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում: Խաղացանկով նախատեսված նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա: Փոխարենը կանցկացվի վիճակահանություն «Շիրակ» և «Արարատ» ակումբների միջև` «Փյունիկ» և «Ուլիս» ակումբների մրցակիցներին որոշելու նպատակով: