կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-26 00:59
Սպորտ

Հայ եւ թուրք հոկեյիստները հայտնվել են նույն խմբում

Հայ եւ թուրք հոկեյիստները հայտնվել են նույն խմբում
2010-ի տափօղակով հոկեյի 3-րդ խմբի աշխարհի առաջնության մրցաշարում հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի եւս երկու մրցակիցները: Դրանք են` Թուրքիայի եւ Իսրայելի թիմերը: Այս երկրների հոկեյի ազգային հավաքականներն անհաջողության էին մատնվել 2-րդ խմբի մրցաշարում եւ տեղափոխվել էին 3-րդ խումբ: Տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանն այսօր «Արմենպրեսե-ին հայտնել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի թիմերի խաղամակարդակն առանձնապես չի տարբերվում Հայաստանի թիմի մակարդակից: «Մեր հոկեյիստների խումբը բացարձակ ֆավորիտ չունի, եւ բոլոր մրցակիցներին էլ հնարավոր է հաղթելե,- ասել է Հայկ Ջաղացպանյանը: