|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են, որ ընկճախտը` դեպրեսիան, բուժվում է ոչ միայն հիպնոսով ու դեղահաբերով, այլ նաեւ վիրաբուժական ճանապարհով: 62-ամյա բրիտանուհի Շեյլա Կուկն այդպես է ազատվել իրեն 10 տարի շարունակ տանջող դեպրեսիայից. տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:
Շեյլային չեն օգնել ո ՜չ դեղամիջոցները, ո ՜չ բնակության վայրը փոխելը, ո ՜չ էլ այլ մեթոդներ: Ի վերջո, նրան առաջարկել են իրականացնել ուղեղի խորը խթանում, որի ընթացքում նեյրովիրաբույժներն անմիջականորեն ազդում են գլխուղեղի այն հատվածների վրա, որոնք պայմանավորում են դեպրեսիոն երեւույթները: Վիրահատության արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները. 2 շաբաթ անց կինը լիակատար վայելում էր կյանքը: