կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 12:13
Առանց Կատեգորիա

Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայից

Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայից

Աշնանը մարդկանց մոտ կարող են նկատվել տրամադրության սեզոնային տատանումներ: Կարճ օրերը կարող են առաջացնել դեպրեսիա, ջղագրգռություն:

 

Ըստ Xinhua գործակալության` չինացի մասնագետները առաջարկում են պայքարել դրա դեմ հատուկ մեթոդով` մարմինը մաքրելով քերիչով: Եղանակային փոփոխությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է հորմոնալ խանգարումների, անքնության, ախորժակի կորստի և հազի: Իսկ մարմնի մաքրումը թույլ է տալիս արագացնել արյան շրջանառությունը:

 

Մաքրումն իրականացվում է հատուկ քերիչ-գդալի միջոցով: Դրանով անհրաժեշտ է մի քանի անգամ «քերել» մարմինը` նախօրոք մարմնի վրա յուղ քսելուց հետո: Գործողությունից հետո մաշկը կարմրում է, որն անցնում է 3-5 օր հետո: Եթե մարդը վարում է նստակյաց կյանք` բժիշկները խորհուրդ են տալիս վզի «մաքրում»: Հղիներին այդ գործողությունն արգելվում է. տեղեկանում ենք drugs.am կայքից: