|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը: Այդ մասին տեղեկանում ենք Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության ֆեյսբուքյան էջից:
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:
Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։
Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»,- գրված է միության ֆեյսբուքյան էջում։