|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վանաձորում ավարտվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրվա գոտեմարտերը: 59 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց բազմափորձ Ռոման Ամոյանը, ով գլխավոր գոտեմարտում պարտության մատնեց Արթուր Մկրտչյանին:
71 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Վարշամ Բորանյանը, ով եզրափակչում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ավագ եղբորը՝ Ռաֆիկ Ալեքսանյանին:
Անակնկալ չգրանցվեց նաև 80 կգ քաշային կարգում: Ոսկե մեդալի համար պայքարում Հրաչ Հովհաննիսյանը ուժեղ գտնվեց Էդգար Սարգսյանից:
98 կգ քաշային կարգում, Արթուր Ալեքսանյանի բացակայության պայմաններում, բոլորից ուժեղ գտնվեց Վահե Սիմոնյանը, ով չեմպիոնական գոտեմարտում պարտության մատնեց Սարգիս Տոնոյանին: