Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիվերպուլի սեփականատեր Ջոն Հենրին մերժել է «Չելսիի» առաջարկը հարձակվող Ֆերնանդո Տորեսի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է AP-ն: Լիվերպուլն իսպանացու համար առաջարկել է 35 մլն ֆունտ: Չնայած դրան` Լիվերպուլը չի ցանկացել հրաժարվել իր հարձակվողի ծառայություններից:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 23 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ: Տորեսի պայմանագրում կա կետ, որի համաձայն` կարող է հեռանալ, եթե իր համար առաջարկեն 50 մլն ֆունտ սթերլինգ: Ֆերնանդոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013-ին, բայց «Չելսին» հույսը չի կորցնում, որ իսպանացի հարձակվողը կցանկանա հեռանալ Լիվերպուլից անհաջող մրցաշրջանից հետո: