Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բայց ո՞վ է ասել, որ իրենք գնում են խաղաղության, դա ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպես չի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանությունը գնում է խաղաղության, արդյոք այս պայմաններում դա հնարավոր է:
«Խաղաղության այդպես չեն գնում: Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այդքան ձախորդություններից հետո չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել Հայաստանի Հանրապետություն եւ մի քանի օր շրջել Հայաստանում: Էդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության: Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, որ այդ փաստաթղթում եւս անտեսվելու է հայկական շահը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: