կարևոր
2557 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 09:03
Քաղաքական

Գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով ․ «Հրապարակ»

Գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Գլխավոր դատախազությունը ԱԺ է ներկայացրել 2022 թ․ գործունեության մասին հաղորդումը, որն առաջիկայում դատախազը կզեկուցի։ Ըստ հաղորդման՝ նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են ավելի քան 7 հազարով՝ կազմելով մոտ 38 հազար։ Առանձնապես ծանր հանցագործությունների աճը կազմել է 151․1 տոկոս՝ 2021-ին գրանցվել է 350 դեպք, անցած տարի՝ 880։ Փոխարենը 3 դեպքով նվազել են ինքնասպանությունները՝ 188 դեպք։ 76.3 տոկոսով աճել է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։

Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 563-ով՝ 3 հազար 357 դեպք։ Աճել են նաեւ կաշառք տալու, փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերը։ Կոռուպցիոն հանցագործությունների գծով քրեական հետապնդման է ենթարկվել 44 պաշտոնատար անձ, այդ թվում՝ դատավորներ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում