|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկո»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Դեպորտիվո»-ի հետ:
Խաղի վերջնամասում լուրջ վնասվածք է ստացել հյուրերի հարձակվող Ֆերնանդո Տորեսը: Նա օդում բախվել է մրցակցի ֆուտբոլիստի հետ և վայր ընկնելիս գլխով հարվածել է խոտածածկին: Բժիշկները ֆուտբոլիստին պատգարակով են դուրս բերել խաղադաշտից:
Այսօր արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստն այժմ հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն: