Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վիճակահանության ընթացքում 2010 թվականի վերջին եռամսյակի շահած ՀԴՄ կտրոնների պարգեւավճարների ժամկետը հունվարի 31-ից երկարացրել է մինչեւ փետրվարի 5 ներառյալ: Այս մասին լրագրողների հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նա նշեց, որ այդ որոշումն ընդունվել է` §ընդհառաջ գնալով քաղաքացիների պահանջներին եւ հաշվի առնելով այն հանգամանքները, որ «Հայփոստի» եւ «Արարատբանկի» համապատասխան բաժանմունքներում գոյանում են քաղաքացիների բավականին մեծ հերթեր եւ այն, որ ոչ բոլոր քաղացիները կհասցնեին սպասարկվել այդ ժամանակաընթացքում»: Նա գտնում է, որ այդ ժամկետը բավական կլինի վերջնականապես սպասարկելու քաղաքացիներին` որոշելու 30 ավտոմեքենա եւ պարգեւավճարներ շահողներին:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ տեղեկացրեց նաեւ, որ փետրվարից հետո վիճակահանությունը տեղի կունենա ամեն ամսվա երկրորդ շաբաթ օրը:
Ըստ նրա 11 օրվա ընթացքում արդեն 140 հազար շահող կտրոն է ներկայացվել բաժանմունքներ ընդհանուր 100 մլն.դրամ գումարի չափով: Ա.Ալավերդյանն ասեց, որ առայժմ 8 կամ 7 թիվ դեռ ոչ-ոք չի ներկայացրել, բայց երեկվա դրությամբ մեկ քացաքացի ներկայացրել 6 շահող թիվը, որ թույլ է տալիս նրան շահել «Dew nexia» մակնիշի ավտոմեքենա: