կարևոր
1348 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-05 19:08
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը խմբագրել է ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր գրառումը

Նիկոլ Փաշինյանը խմբագրել է ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրած տվյալների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը խմբագրել է։

«Սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն, այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիարդ դրամի հասույթ։

Տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորումը ուժի մեջ մտավ սեպտեմբերից։

Շնորհակալ եմ տաքսի վարող սիրելի քաղաքացիներ»,- գրել է նա։

Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, որ Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։