|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել է Բրյուսելում:
«Խորհուրդը Ռուսաստանի էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,- նշված է փաստաթղթում:
2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել: Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցները: