|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ում հաջողությամբ անցկացվել է վերջին շրջանում մաֆիայի դեմ ամենախոշոր գործողություններից մեկը, որի ընթացքում ձերբակալվել են Cosa Nostra հանցավոր կազմակերպության 127 ենթադրյալ անդամներ: Ձերբակալվել են հինգ հանցավոր կլանների ղեկավարներ, այդ թվում` այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Գամբինոն եւ Կոլոմբոն, Լուիջի Մանոկիոն. վերջինս երկրի հյուսիսարեւելյան նահանգներում գործող հանցավոր խմբավորման առաջնոդն է:
ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը այս օպերացիան անվանել է ամենախոշորներից մեկը Հետաքննություների դաշնային բյուրոյի պատմության մեջ. գործողությանը մասնակցել են 800 գործակալներ ու ոստիկաններ: Իշխանությունների հետ ակտիվորեն համագործակցել են նաեւ խմբավորումների շարքերում ներդրված ինֆորմատորները: Նրանց օգնությամբ ոստիկանությանը եւ գործակալներին հաջողվել է ձայնագրել հանցավոր կլանների մասնակիցների բանակցությունները: