|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
70 տարվա հնեցման հայկական «Արարատ» կոնյակը Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլիի մահվան 50-րդ տարելիցին նվիրված՝ Լոնդոնի աճուրդում վաճառվել է ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլարով:
Asbarez-ը տեղեկացնում է, որ աճուրդը հովանավորել է Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը, իսկ կազմակերպչական աշխատանքները հովանավորել են Բրիտանիայում Մոնակոյի դեսպան Էվելին Ջենթանը, Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն ու Սաուդյան արքայազն ալ Վալիդը:
Աճուրդում վաճառվել են Չերչիլի նախընտրած խմիչքները, ծխախոտները, հագուստներն ու զանազան այլ իրեր:
Աճուրդի ժամանակ մեծ հետաքրքրություն է եղել հայկական կոնյակի նկատմամբ: Վաճառքից ստացված գումարն օգտագործվելու է կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության և անապատացման դեմ պայքարի նպատակներով: