կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-29 00:27
Սպորտ

Ռոլան Գարոս. Ֆեդերերը վստահ հաղթանակ է տոնում

Ռոլան Գարոս. Ֆեդերերը վստահ հաղթանակ է տոնում

Աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթում է փարիզյան մենամարտում:  Երեք սեթերի արդյունքում` 6:1, 6:4, 6:3 հաշվով Ֆեդերերը հաղթեց Յանկո Տիպսարևիչին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 30 րոպե։

Հաջորդ փուլ դուրս գալու համար Ռոջերն ուժերը կչափի իր հայրենակից Ստանիսլաս Վավրինկայի հետ, որն ավելի վաղ առավելության է հասել ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ-Ցոնգայի նկատմամբ՝ 4:6, 6:7 (3), 7:6 (5), 6:2, 6:3 հաշվով։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեդերերն ասել է. «Այժմ բոլորը սենսացիայի են սպասում Ռաֆայից և Նովակից: Այսպիսի պայմաններում, չհանդիսանալով ֆավորիտ, ես ինձ վրա ճնշում չեմ զգում: Եվ դա ավելի շատ լավ է, քան վատ»: