Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակը վերջին ժամանակներում խաղում է բարձր մակարդակով, իսկ տղամարդկանց վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ սերբ Նովակ Ջոկովիչը, ցուցադրում է հիանալի խաղ։
«Ես շարունակում եմ պնդել, որ վերջին 6 ամիսների ընթացքում ես լավ եմ խաղում: Ուղղակի Նովակը տվյալ պահին խաղում է ավելի լավ, քան մնացած բոլորը։ Բայց դա սպորտի մի մասն է։ Անկեղծ ասած` ես երբեք էլ չեմ մտածել, որ 15 տարվա ընթացքում կլինեմ առաջատարի դերում։ Ես գիտեի, որ դա անհնար է։ Այժմ, ովքեր գտնվում են վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում, խաղում են շատ լավ` Ռաֆայել Նադալը, ես, Էնդի Մարեյը, ով խաղում էր Australian Open-ի եզրափակիչում, և նույնիսկ Ռոբին Սոդերլինգը, սակայն տվյալ պահին նա չի գտնվում իր լավագույն մարզավիճակում...», - Ֆեդերերին մեջբերում է Tenisweb-ը։
Իր առաջին հանդիպումն այս օրերին Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2011-ում «Մեծ սաղավարտի» բազմակի հաղթողը կսկսի երկրորդ փուլից, որտեղ ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցիչ Ռադեկ Շտեպանեկի հետ։