կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 01:25
Մշակույթ

Ամենահին գինեգործական համալիրը 6 հազար տարեկան է

Ամենահին գինեգործական համալիրը 6 հազար տարեկան է
Վայոց Ձորի Արենի գյուղի տարածքում հայ-իռլանդական հնագետների խումբը  հայտնաբերել է աշխարհի ամենահին գինեգործարանը, ավելի ճիշտ`  գինու արտադրության հնագույն համալիրը: 4 տարի առաջ`անցկացվել էին դաշտային հետազոտություններ, պարզվել էր` գործ ունենք այնպիսի կավակերտ կառույցների հետ, որոնք անմիջականորեն առնչվում են գինեգործության ու խաղողի մշակման հետ: Հետագա փորձաքննությունները ապացուցել են վարկածը: Այժմ պեղումների արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանն ու ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը փաստում են` կառույցը նախատեսված է եղել գինու արտադրության համար եւ թվագրվում է Ք.Ա. 5-րդ հազարամյակի կեսերին: Պավել Ավետիսյանի խոսքով` կարելի է ասել, որ Հայաստանը գինեգործության ամենահինօջախներից մեկն է, կամ` միակ օջախը: Հնագետի փոխանցմամբ` հնագիտական ուսումնասիրությունների ավարտին Արենիի քարանձավը դառնալու է թանգարան: Հնագետը վստահ է, այս հայտնագործությունը բրենդ  է դառնալու հայկական գինեգործության համար: