կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 00:17
Հասարակություն

Ո՞վ կասի, թե Հայաստանը բնապահպանական խնդիրներ չունի

Ո՞վ կասի, թե Հայաստանը բնապահպանական խնդիրներ չունի
Պատասխանելով ԵՐԿԻՐԻ-ի հարցին` ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բնապահպանության ընդհանուր վիճակը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է. «Ով կհանդգնի ասել, թե մենք այսօր բնապահպանական խնդիրներ չունենք, ես ուղղակի չեմ համաձայնի նրա հետ: Մենք, իհարկե, զգալի առաջընթաց ունենք, բայց չեմ կարող ասել, որ բոլոր հարցերի լուծումները տվել ենք»: Ըստ նրա, Հայաստանի բնապահպանական վիճակը բավական լուրջ է, շատ անելիքներ կան հատկապես շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ, քաղաքամայր Երեւանում, հատկապես, անհաշվելի են խնդիրները`սկսած ավտոտրանսպորտային միջոցների արտանետումներից, վերջացրած` աղբավայրերով: Սակայն Հայաստանի համար բնապահպանական թիվ մեկ խնդիրը, Սիմոն Պապյանի պնդմամբ, շարունակում է մնալ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնումը: Ըստ նրա, այս առումով էական առաջընթաց կա`նախորդ տարի ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 40 սմ-ով, հիմա բնապահպանները փորձում են լուծել ջրի որակի խնդիրը, մաքրման կայաններ են կառուցում: Այս գործողությունները, Սիմոն Պապյանի խոսքով, շատ կարեւոր են, քանի որ Սեւանը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է լուծում: