կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 04:19
Հասարակություն

Լենինի ուրվական-արձանի տեղն ո՞վ կասի

Լենինի ուրվական-արձանի տեղն ո՞վ կասի

Հայաստանի կոմունիստները համեստորեն նշեցին Վլադիմիր Լենինի մահվան 87-րդ տարելիցը` ծաղիկներ դնելով նրա կիսանդիին, որը տեղադրված է Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղում:

 

Ինչպես ԵՐԿԻՐ-ին հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը, հունվարի 21-ին ՀԿԿ-ի Էջմիածնի շրջանային կոմիտեի անդամները այդկերպ նշեցին պրոլետարիատի առաջնորդի մահվան տարելիցը: Ճիշտ է դա Իլյիչին նվիրված միակ ճարտարապետական գործը չէ, որը տեղադրված է Հայաստանում: Հանրապետությունում կա եւս մի գյուղ, որտեղ կանգնած է իր ամբողջ հասակով Լենինի արձանը, որը Երեւանում նախկինում տեղադրված Իլյիչի կրկօրինակն է: Բայց, չգիտես ինչու, Թովմասյանը չբացահայտեց որտեղ է այն գնտվում, եւրեի մտավախություն ունենալով, որ «հազարավոր աշխատավորներ եւ գյուղացիներ» այն կդարձնեն ուխտագնացության տեղ եւ կխաթարեն գյուղացիների անդդորը:

 

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մի քանի օր առաջ Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Վլադիմիր Մեդինսկիի այն հայտարարությունը, որ Լենինի աճյունը պետք է դուրս հանվի Մավզոլեյից եւ հողին հանձնվի, հայ կոմունիստների առաջնորդը ասաց. «Դա հակաժողովրդական հայտարարություն է, ոչ-ոք իր կեղտոտ ձեռքերով իրավունք չունի կպնի այդ աճյունին: Որ հանեցին ի՞նչն է փոխվելու, հո, գաղափարը չե՞ն հանի»:

 

Թովմասյանի խոսքով, նույնիսկ պատերազմի տարիներին Ռուսաստանը այդպիսի աղետալի վիճակում չի հայտնվել, ինչքան, որ հիմա եդինոռուսների կառավարման ընթացքում: «Իհարկե, «ճիշտ» են անում, որ ուզում են հանեն աճյունը, մեկ է վաղը կոմունիստական գաղափարները հաղթելու են»,- փորձեց կատակել ՀԿԿ-ի ղեկավարը: