|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան, Կարեն Բեքարյանի համոզմամբ` Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն, արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումները, Կիպրոսի թուրքական հատվածում առկա տրամադրությունները, Պաղեստինի նկատմամբ հետաքրքրության աճը շեղում են գերտերությունների ուշադրությունը, եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը մղվել է երկրորդ պլան:
«Այս ամենը, թվում է, կապ չունի մեզ հետ, սակայն անուղղակիորեն կապվում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,- ասաց Բեքարյանը` նշելով, որ վաղուց եկել է ժամանակը, որ կարողանանք «օգտվել այդ բոլոր ֆոնային գործոններից»:
Վերլուծաբանի համոզմամբ` հատկապես Աստանայի հանդիպումից հետո, չնայած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն պակասել, այնուհանդերձ, պատերազմի հավանականությունը նվազել է, սակայն զրոյական չէ: