կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 02:05
Քաղաքական

Պատերազմի վտանգը կնվազի...

Պատերազմի վտանգը կնվազի...

«Մի գուցե կարելի է ասել, թե Եվրամիությունում մարդասիրական արժեքները գերակայում են, սակայն ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում գերակայող են նրա էներգետիկ շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

 

Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ կնքված «Նաբուկո» գազատարի կառուցման պայմանագրի մասին խոսելիս, քաղաքագետը նշեց, որ հենց Եվրամիության ներսում էլ կան հակասություններ` կապված գազափոխադրման հետ:

 

Օրինակ, Գերմանիան, ֆրանսիան առաջանահերթությունը տալիս են գազափոխադրման  ռուսական նախագծերին` Հյուսիսային հոսանքին, իսկ Հարավային Եվրոպական երկրները` «Նաբուկոյին»:

 

«Նաբուկո» նախագիծը վերակենդանացնելուց հետո տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունն էլ նվազում է: Անտրամաբանական կլինի ԵՄ-ի կողմից ներդրումներ անելն ու գազատար կառուցելը եւ միեւնույն ժամանակ պատերազմի սկսման վտանգի դեմը չառնելը:

 

Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ ընդգծեց, որ հնարավոր չէ միանգամայն բացառել պատերազմի վերսկսման հավանականությունը: Նա օրինակ բերեց Սադամ Հուսեյինին, ում դեմ դուրս եկան գեներալները: Նույնն էլ կարող է կատարվել Ադրբեջանի դեպքում. «Մի գուցե Ալիեւը պատերազմ չսկսի, բայց պատերազմ սկսեն նախարարները»: