կարևոր
1072 դիտում, 18 ժամ առաջ - 2025-07-30 15:08
Հասարակություն

Շատ հաճախ թրաֆիքինգի զոհերը մտածում են, որ իրենց լավություն են անում, չգիտակցելով լուրջ հանցագործության վտանգը․ Անի Թաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անի Թաթոյանը հայտնել է, որ 2024-ին թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 25 անձ, որոնցից 11-ը՝ տղամարդ, 14-ը՝ կին։ Դեպքերից 11-ը եղել են սեռական, 14-ը՝ աշխատանքային շահագործում։ Տասը դեպք հատուկ կատեգորիայի զոհերի են՝ հիմնականում անչափահասներ։

Նա նշել է, որ զոհերը հաճախ չեն գիտակցում, որ շահագործվում են, իսկ երբեմն անգամ չեն ցանկանում ընդունել դա՝ գործատուի հանդեպ վստահության պատճառով։ Այդուհանդերձ, վերջին տարիներին աճել են ինքնաբացահայտման դեպքերը։ Նույնացման հանձնաժողովն աջակցություն է տրամադրում ոչ միայն ճանաչված, այլև հավանական զոհերին։

Մանրամասն՝ տեսանյութում։