Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը անժամկետ հացադուլ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Գարիկ Ավետիսյանը վերջին պատերազմի առաջին 10 օրը մարտական գործողությունների է մասնակցել Մատաղիսի ուղղությամբ։ Այնտեղ տեսածից ու վտանգների միջով անցնելուց հետո հացադուլը համարում է տանելի միջոց մեր երկրի ապագան փրկելու համար։
«Ես ոչ թե հացադուլը համարում եմ երկրորդական վտանգ, վտանգը լուրջ է, բայց այլ ելք այս պահին չկա, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել»,- ասաց նա։
Գարիկ Ավետիսյանի խոսքով՝ թե՛ հանրահավաքները, թե՛ բողոքի մյուս գործողությունները արդյունավետ կարող են լինել միայն համախմբված լինելու դեպքում, եթե մարդիկ օգնեն իրար։
«Տեսնելով, որ հանրության մեջ տեսակետ է պտտվում, որ սա նախկինների կռիվն է իշխանության հասնելու համար, հարգելինե՛րս, ես բոլորիդ ցանկացա բացատրել, որ իշխանության կռիվ այստեղ չկա, իշխանության կռիվ եղել է 2018-ին, երբ եկել, աթոռը զավթել, նստել են, այդ ժամանակ է եղել իշխանության կռիվը։ Հիմա նոր ձևավորվող իշխանությունը պիտի մտնի այսքան զոհվածների, վիրավորվածների, տեղահանվածների բեռի տակ։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ով գա իշխանության, պետք է բեռի տակ մտնի»,- ասաց Գարիկ Ավետիսյանը։
Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարտված կառավարությունը չի կարող այս հարցերի պատասխանը տալ։
«Երեկ տեսնում ենք, որ մեր հայրենակիցներն իրենց իրերը տներից տեղափոխում են ադրբեջանցի զինվորների ծաղրանքի տակ, անգամ այդ մարդկանց անվտանգությունը ապահովված չէ, ուր մնաց՝ ամբողջ երկրի անվտանգություն ապահովվի»,- ասաց հացադոլ հայտարարած դաշնակցականը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է հայտարարել ՀՅԴ ևս մեկ անդամ՝ Գեղամ Մանուկյանը։