կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-29 12:13
Արցախ

«Պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող մեզ ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել»

«Պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող մեզ ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել»

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում. հայտնում է yerkirmedia.am-ը: «Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում: Համայնքի հետաքրքրությունը գրավելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է բաց կերպով խոսել իր ծրագրերի մասին:

 

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ Արցախի ներդրումային հնարավորությունների եւ տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ զեկուցմամբ: Նա նկարագրեց, թե ինչ բարդ իրավիճակում են հարկադրված լինում աշխատել Ղարաբաղի ղեկավարությունը եւ բնակչությունը: Սակայն պատերազմի վերսկսման մշտական վտանգն ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախության առարկայական հիմքը:

 

Աղաբեկյանի ցուցադրած աղյուսակից տեսանելի էր, թե ինչպես է տարեցտարի կրճատվում Հայաստանի ֆինանսական օգնությունը, եւ ինչպես է աճում սեփական ֆինանսական ապահովությունը: Եվ, այնուամենայնիվ, նրա խոսքով, Արցախն ունի դեռ չգործարկված հնարավորություններ տնտեսության տարբեր ճյուղերում:

 

«Ներդրումային առումով մենք ընդունել ենք օրենքներ, որոնք որ նոր ներդրումային միջավայր են ձեւավորում Արցախում, մասնավորապես շահութահարկի, ներդրումների չափի հետ կապված: Եվ ամենակարեւորը, որը ներդրումային առումով լավ միջավայր է Արցախը, դա իշխանության անմիջական դերակատարությունն է ի պաշտոնե: Գալով Արցախ՝ նույն օրը հնարավորություն ունեն հանդիպելու կամ նախարարին, կամ փոխվարչապետին, կամ վարչապետին, իսկ ավելի խիստ անհրաժեշտության դեպքում նաեւ նախագահին»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

 

Տնտեսական ծրագրերի հետ մեկտեղ ԼՂՀ կառավարությունը մշակել եւ իրագործում է տնտեսությունում ֆինանսների ներգրավման նոր ձեւ` ազգային վիճակախաղի տեսքով, որի եկամուտն ուղղվում է տնտեսության զարգացմանը:

 

2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի կունենա Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը: Անցյալ տարվա վիճակախաղի միջոցներով Իշխանաձորում կառուցվել են տներ բազմանդամ ընտանիքների համար եւ բացվել նոր աշխատատեղեր»,- տեղեկանում ենք կայքից:

 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ: