|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են: Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով: Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով: Առևանգումից հետո զոհի բնակարանից նաև գողություն է կատարվել: Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին: Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն: Մենք չենք հրապարակում առևանգվածի անունը՝ նրա ազատմանը չվնասելու նպատակով: Մեզ ասացին, որ ընտանիքը կարծում է, թե առևանգողների թելերը գալիս են դեպի հայաստանյան կրիմինալ աշխարհ, նաև կոնկրետ կասկածներ ունեն իրենց հետ վաղեմի թշնամություն ունեցող անձանց առումով: Թեև չի բացառվում, որ ուկրաինական հանցավոր շրջանակները ևս կապված լինեն այս հանցագործության հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: