Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օլիգարխներից հետ բերած գումարների հաշվին առաջիկա 5 տարիներին ՀՀ ԶՈւ-ին լրացուցիչ 2.5 միլիարդ դոլար է տրամադրվելու: Լրագրողները հետաքրքրվեցին այսօր հրավիրված ասուլիսում՝ որքա՞ն գումար է այս ամիսներին տրամադրվել ՊՆ-ի:
«Այո, բանակի վերաբերյալ ես ասել եմ: Դժգոհ եմ այդ պրոցեսի ծավալներից, դժգոհ եմ: Ասել եմ, որ դա հինգ տարվա մեր խնդիրն է, որը պետք է լուծենք: Իսկ այն, ինչ փոխանցվել է, հրապարակային ասվել է դրա մասին: Մի շարք գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է, այդ գործերը 60 միլիարդի սահմաններում են: Մի մասն էլ կփոխանցվի: Իսկ մի մասի հետ կապված էլ քրեական գործ է հարուցվել, մի մասի հետ կապված քրեական գործն ընթացքի մեջ է: Բայց իմ ուղերձը նույնն է՝ որևէ մեկը չմտածի, որ մենք էդ թեման մոռանալու ենք, ավելի լավ է կամավոր վերադարձնեն: Որոշ դեպքերում` մի շարք քրեական գործերով, ասում են, թե դա քաղաքական հետապնդում է, ճնշում: Հիմա` ես մի տարի է` վարչապետ եմ, ենթադրենք` մի ժամանակ դեռ վարչապետ եմ լինելու, իմ հայտարարագիրը հրապարակված է, և բոլորդ կարող եք տեսնել, թե վարչապետ լինելու պահին ես և իմ ընտանիքի անդամները ինչ գույք ենք ունեցել: Հիմա նրանք, որոնք որոշ դեպքերում քաղաքական հետապնդում են անվանում այդ ամենը, գիտե՞ք` ինչ են դրանով ասում՝ նորմալ կլինի, եթե 1-1.5 տարի հետո պարզվի, որ իմ որդին միլիոնատեր է: Նրանք դա են ասում»,- ասաց Փաշինյանը: