|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել անչափահաս աշակերտուհու հանդեպ սեռական բնույթի բռնություններ կատարելու առթիվ: Մեղադրյալը Մոսկվայի պետական կոնսերվատորիայի կից երաժշտական դպրոցի ուսուցիչ 64-ամյա Անատոլի Ռյաբովն է:
Հետաքննության տվյալներով` 2010 թվականի ապրիլից մինչեւ նոյեմբեր ամիսը Ռյաբովը սեռական բռնություն է գործադրել իր աշակերտուհու հանդեպ:
Դաշնամուրի դասերի ժամանակ մեղադրյալը համբուրել է աղջկան, սեղմել իրեն, շոյել մարմնի ինտիմ հատվածները: Աղջնակն այս ամենի մասին պատմել է մորը, ով էլ դիմել է իրավապահ մարմիններին:
Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն: