|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Նաիրի» բժշկական կենտրոնում երեկ մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ոչ միայն իր` գործարարի վարկով, այլեւ մանկապղծության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է «a1plus»-ը:
Քաղցկեղով տառապող Սերոբ Տեր–Պողոսյանը դատապարտյալների հիվանդանոցից էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատերը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի անչափահասների` բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):