կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 22:16
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Օտարալեզու դպրոցներ` Հայաստանից հեռանալու համար

ԱՌԱՎՈՏ. Օտարալեզու դպրոցներ` Հայաստանից հեռանալու համար
Անցած տարվա վերջին խորհրդարանի կողմից ընդունվալ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունվել է ի շահ նրանց, ովքեր մտադիր են սովորեցնելով իրենց զավակներին, դարձնել նրանց քաղաքական ընտրախավ` դաշտագլոր սկզբունքով: «Արմինֆո»-ին այնդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Մեր խորհրդարանականները մեծ հաշվով սովոր են չմտածված որոշումներ ընդունել, չնայած դա պետք է արվեր` հասկանալու համար, թե հատկապես ինչ է այն կրում: Ավելին, բոլորովին վերջերս ՀՀԿ ակնառու ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ «մեզ անհրաժեշտ է գրագետ ընտրախավ ունենալ արտերկրում, եւ այդ պատճառով Հայաստանում օտար լեզուներ սովորած մեր երիտասարդները կարող են հանգիստ մեկնել երկրից»,- նշել է պատգամավորը: Իշխող կուսակցության ներկայացուցչի այս պդման մեջ, Ալավերդյանի կարծիքով, նույնիսկ շփման կետեր չկան երկրի ազգայն շահերի ու նրանց շահերի միջւե, ովքեր մտադիր են իրենց զավակներին կամ մերձավորներին սովորեցնել պետության հաշվին եւ դարձնել նրանց քաղաքական ընտրախավ: