կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 17:51
Հասարակություն

Հասկանու՞մ են` ինչ է օտարալեզու դպրոցը

Հասկանու՞մ են` ինչ է օտարալեզու դպրոցը

Հուլիսի 1-ին շինարարության թույլտվությունը հաստատվել է. ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ` Դիլիջանում կառուցվելու է միջազգային, օտարալեզու դպրոցի շենքը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Նրա խոսքերով` դպրոցի շինարարությունը, որին հատկացվելու է մինչեւ 100 միլիոն դոլար, կավարտվի 2013 կամ 2014 թվականին: Դպրոցը նախատեսված է 550 աշակերտի համար: Ըստ քաղաքապետի` այն շատ նման Թաիլանդի թագավորական դպրոցին:

«Երկիր»-ի հարցին, թե արդյո՞ք քաղաքապետը, որպես ՀՀ քաղաքացի, կողմ է օտարալեզու դպրոցին, նա պատասխանեց, թե օտար լեզու իմանալը լավ է: Իսկ ահա ի պատասխան այն նկատառմանը, թե պետք է տարբերակել օտար լեզու սովորելն ու օտար լեզվով սովորելը, ասաց, թե այս դպրոցում հիմնականում արտասահմանցի երեխաներ են սովորելու, որոնց չենք կարող ստիպել, որ հայերեն սովորեն, նաեւ` թե հայերն էլ, որ գնում են դուրս` ուրիշ լեզվով են կրթություն ստանում:

Իհարկե, շարունակելը, թե եթե հայը Անգլիայում սովորելու համար պարտավորվում է անգլերեն իմանալ, ապա ինչո՞ւ արտասահմանցին հայերեն չպետք է սովորի, անիմաստ էր: