Փոխարժեքներ
04 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերության` «Սպայկա»-ի 100-ից ավելի բեռնատարների մուտքը Ռուսաստան դադարեցված է: Ռուսաստանի իրավապահ մարմիններն առանց որեւէ պատճառաբանության կանգնեցրել են բեռնատարները: ՀՀ պատկան մարմինները հայտարարել են, որ բեռների որակի հետ կապված ահազանգեր ռուսական կողմից չեն ստացել։
Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի` «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, եւ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին:
Վերջին հանդիպումը մոտ երկու շաբաթ առաջ է կայացել։
«Դեսպան Քվինը եւ ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը շրջեցին ընկերության արտադրական հզորություններում, իսկ այցի ավարտին՝ քննարկումների սեղանի շուրջ, ունեցան մտքերի փոխանակում ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի խորացման վերաբերյալ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։ «Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։
Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլեւ Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման ուղղությամբ։