|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կադրային փոփոխությունները ոստիկանությունում շարունակվում են:
Yerkir.am-ին տեղեկացրին, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` նշանակվելով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնին:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով կադրային ռեզերվում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է զբաղեցված պաշտոնից` նշանակվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
ՊՆ-ից տեղափոխված Արսեն Կյուրեղյանը նշանակվել է ՃՈ Երևանի թիվ մեկ հաշվառման քննական բաժանմունքի պետ, նրան շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
Ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնին. նա նախկինում եղել է կադրերի ռեզերվում:
Ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Գինոսյանն ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնից` գրանցվելով ոստիկանության կադրերի ռեզերվում, իսկ նրան փոխարինել է ոստիկանության մայոր Վահան Մարգարյանը, ով նախկինում եղել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը:
Ոստիկանության գնդապետ Գագիկ Պարեմուզյանը ազատվել է Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի պետի պաշտոնից` գրանցվելով կադրերի ռեզերվում: Այդ պաշտոնին նշանակվել է գնդապետ Գագիկ Վարդանյանը, նա ևս նախկինում գրանցված է եղել կադրերի ռեզերվում: