|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 6-ին, ժամը 19.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Դովրուս գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 22.00-ին:
Այրվել է Է. Դավթյանին պատկանող տան տանիքը` 30 քմ, կից անասնագոմի տանիքը` 38 քմ մակերեսներով, ինչպես նաև այնտեղ պահեստավորված 180 հակ անասնակերը:
Հունվարի 7-ին, ժամը 04.55-ին կրկին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նույն հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին:
Նախնական տվյալներով` ամբողջությամբ այրվել է Է. Դավթյանին պատկանող 50 քմ մակերեսով փայտե տունը` առանց գույքի: