կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 20:33
Հասարակություն

Նելլի Դուրյանը Բաղրամյան պողոտայում անչափահասների էր փնտրում

Նելլի Դուրյանը Բաղրամյան պողոտայում անչափահասների էր փնտրում

Այսօր Բաղրամյան պողոտա էր այցելել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության  երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության Նելլի Դուրյանը: Նա ցուցարարների շարքում անչափահասների էր փնտրում: Նա զրուցեց անչափահաս ցուցարարների հետ` ճշտելով քանի օր են էնտեղ, ինչ պայմաններում են մնում, արդյոք ծնողների հետ են, թե մենակ:

Լրագրողները Նելլի Դուրյանին հարցրին` որտեղ էիք հունիսի 23-ին, երբ ջրցան մեքենաները ջրում էին այդ երեխաներին: Նելլի Դուրյանը զարմացավ. «Այդ օրը ժամը վեցին երեխաներ կայի՞ն»: Լրագրողները հայտարարեցին` այո: «Դե դրա ահմար այսօր եկել եմ այստեղ, որ հանկարծ նման բան չլինի»:  

Նելլի Դուրյանը կոչ արեց ծնողներին երեխաներին չբերել Բաղրամյան պողոտա, որովհետեւ «ամեն ինչ կարող է լինել»: