| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարվա ապրիլի 28-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները Իսրայելում հանդիպել են Սոցինտերնին մաս կազմող կուսակցությունների անդամների հետ:
ՀՅԴ պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Իսրայելի Աշխատավորական կուսակցության անդամ, երկրի առաջին արաբ նախարար Ղալեբ Մաջադլեի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գալիք խորհրդարանական քննարկումները, Թուրքիայի` տարածաշրջանային դերի բարձրացումը եւ հայ-իսրայելական հարաբերությունները:
Մաջադլեն իր աջակցությունն է հայտնել Հայ Դատին եւ նշել, որ ՀՅԴ-ի եւ իր կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները շատ կարեւոր են, եւ դրանք հարկավոր է հաճախակի դարձնել:
ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է նաեւ իսրայելական «Մերեց» կուսակցության խոսնակ Չաիմ Աուրոնի հետ: Վերջինս քաջատեղյակ է Հայ Դատին եւ բարձր է գնահատում հայերի ավանդը Իսրայելի, Երուսաղեմի, Պաղեստինի եւ Միջին Արեւելքի հարցերի կարգավորման գործում, նաեւ ՀՅԴ-ի ներդրումը` միջազգային կազմակերպություններում: Հանդիպումն ավարտվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության քննարկմամբ:
Նույն օրը` երեկոյան, կարճ հանդիպում է տեղի ունեցել Հրեական համալսարանում` իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Կնեսետի պատգամավոր Զեեւ Էլկինը, որը մշտապես հանդես է գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` Իսրայելի արտգործնախարարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը եւ չխոչընդոտի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: