|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
82-ամյա Լաքի Չանդ Գարջին Պակիստանի ամենահարգված Հինդու հոգևորականներից մեկն է: Նրան երեքշաբթի գիշերն առևանգել են:
Երբ տարածվել են նրա առևանգման մասին լուրերը, հարյուրավոր հինդուներ դուրս են եկել փողոցներ՝ մեծ խցանումներ առաջացնելով, և կառավարությունից պահանջել ապհովել իրենց հոգևոր առաջնորդի անհապաղ ազատ արձակումը:
Ըստ Պակիստանի լրատվամիջոցների՝ նա հարսանյաց արարողության գնալուց է եղել, երբ զինված մարդիկ նրան առևանգել են: Նրա հետ ևս հինգ հոգի են եղել, սակայն նրանց ազատ են արձակել:
Իշխանությունները կարծում են, որ նրան առևանգել են՝ փրկագին ստանալու և ոչ թե կրոնական նպատակներով: Իրավապահ մարմիններին հրաման է տրվել որքան հնարավոր է շուտ ապահովել հոգևոր առաջնորդի ազատ արձակումը: