|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները չեն իրականանա։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հայտարարությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։
«Ես շատ կցանկանայի, որ Ձեր ասածները (խմբ․ Իսրայելի սպառնալիքները Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի նկատմամբ) մնան հռետորաբանության մակարդակում»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև նշել է, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու համար կարելի է գտնել ընդունելի լուծումներ։
«Այստեղ, իմ կարծիքով, անկասկած կարելի է գտնել ընդունելի լուծումներ երկու երկրների համար։ Եվ գլոբալ հարավի երկրները, և հատկապես տարածաշրջանի երկրներն, անկասկած, կարող են դրական ազդեցություն ունենալ այս գործընթացի, այս լուծումը գտնելու վրա։ Իմ կարծիքով՝ նման լուծում գոյություն ունի»,-ասել է ՌԴ նախագահը։