Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«ԱԼԻՔ» – Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան պատասխանատուներից տեղեկացել ենք, որ ուրբաթ, դեկտեմբերի 16-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր Թեհրան կատարած այցի շրջանակներում այցելել է Հ.Բ.Ը.Մ. կենտրոնատեղի, ուր դիմաւորւել է միութեան վարչութեան նախագահի եւ միւս պատասխանատուների կողմից:
Բիւրոյի ներկայացուցչի այցը կատարւել է «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչների ընկերակցութեամբ:
Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութիւնը տեղեկացրել է, որ այցի ընթացքում հիւրերը մտերմիկ զրոյց են ունեցել միութեան վարչութեան հետ, որտեղ վարչութեան փոխատենապետ՝ Վահէ Միրզաբէգեանը համառօտ ներկայացրել է միութեան եւ նրա հովանու ներքոյ աշխատող «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների աշխատանքների մասին տեղեկութիւններ:
Աղբիւրը յաւելել է, որ հիւրերը հանդիպել են Սկաուտական կազմի հետ եւ այցելել «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներ: Նաեւ այցելել են «Մ. Մանուկեան» դպրոցի Նոր տարւայ առիթով կազմակերպւած տօնավաճառին:
Նոյն օրը, Բիւրոյի ներկայացուցիչը Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի ընկերակցութեամբ հանդիպել են Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդի եւ համայնքի առաջնորդարանի պատասխանատուներին:
Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը հիւրերին է ներկայացրել կաթողիկէ համայնքի իրավիճակը, ինչպէս նաեւ պատկան առաջնորդարանի աշխատանքների մասին տեղեկութիւն: