կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 00:31
Հասարակություն

Հայաստանում թմրամոլների իրական թիվը 30.000 է

Հայաստանում թմրամոլների իրական թիվը 30.000 է

Առողջապահության նախարարության նարկոլոգիական ծառայության տվյալներով`2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 1717 թմրադեղ օգտագործող, որից 760-ը Երեւանից, 957-ը` մարզերից: 2010թ. 10 ամիսներին Երեւանում գրանցված 760 թմրամոլների թիվն ավելացել է եւս 382-ով:

 

Դիտարկումների մոտավոր հաշվարկային տվյալներով` իրական թմրամոլների թիվը ՀՀ-ում 30.000 է, որից 7000-ը` ներերակային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործողներն են:

 

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանն ասաց, որ անզեն աչքով էլ  նկատելի է, որ թմրադեղերի օգտագործման աճ է նկատվել, ինչի պաճառը երկրի տնտեսական վիճակի բարելավումն է:

 

Ոստիկանության թմրաբիզնեսի եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ Նազարեթ Մնացականյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում 2010թ. ավելի շատ թմրադեղ իրացնող են հայտնաբերել, քան`պահողներ. «2003թ. համեմատությամբ` 2010թ. թմրամոլության 300 տոկոս աճ է գրանցվել մեզ մոտ, ի տարբերություն ամբողջ աշխարհում գրանցված 100 տոկոս աճին»: