Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գտնվող հինգհազարամյա Դիարբեքիրի պարիսպների վերականգնողական աշխատանքները. որոշ աշտարակներ եւ ամրոցի պատերի հատվածներ ավերված են: Ըստ Դիարբեքիրի ռելիեֆի եւ հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Ջեմիլ Քոչի՝ «Թմրամոլները խարույկ են վառում, գանձագողերի կողմից վնաս է հասցվում շինության պատերին, պատերի խորշերին: Ամրոցի քարերը հանվում են: Որպես պաշտպանական կառույց Դիարբեքիրի ամրոցը պաշտպանել է Դիարբեքիրն ու դիարբեքիրցիներին: Ուստի դառնալով մեր օրերին՝ դիարբեքիրցիների հիմնական պարտքն է պահպանել ամրոցն ու աշտարակները»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում տեղ գտած հինգ հազար երկու հարյուր մետր երկարություն ունեցող Դիարբեքիրի ամրոցը 2020 թվին համայնքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության «Ամրոցի վերածնունդ» նշանաբանով սկսված վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին:
Սակայն ժամանակ առ ժամանակ գանձագողերի կողմից պատմական ամրոցի պատերի քարերի տեղաշարժումն ու ավերումը, տաքանալու նպատակով թմրամոլների կողմից ամրոցի աշտարակների ներսում խարույկ վառելը, քանդված հետնախորշերից հանված լարերից պղինձ կորզելու համար որոշ մարդկանց կողմից ամրոցի պատերի տակ վառված կրակի հետևանքով առաջացած մուրը մնալով պատերին՝ պատճառ է դարձել կառուցվածքին անդառնալի վնաս պատճառող ներգործության առաջացման։
«ՍԿՍՎԵԼՈՒ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ»
Դիարբեքիրի ռելիեֆի եւ հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Ջեմիլ Քոչը ընդգծելով վերանորոգման աշխատանքների ընթացքում նմանատիպ տհաճ տեսարանների հետ առերեսումները, ասաց.
«Աշտարակին ներսում հատկապես հանդիպում ենք տաքանալու համար թմրամոլների կողմից վառված կրակի հետքերի: Դրանից բացի՝ շենքի պատերն ու խորշերը գանձ որոնողների կողմից վնասված վիճակում են։ Այստեղ հատկապես ականատես ենք լինում ամրոցի քարերի հանման ու ավերածության ի հայտ գալուն: Այդ առթիվ իրավական գործընթաց ենք սկսել: Իրականում դա հաճախ հանդիպող իրավիճակ չէ: Մասնավորապես տեսնում ենք ինտենսիվացում որոշ ժամանակահատվածներում: Սակայն այս տիպի միջամտությունները ևս կառույցի ինտերիերին ակնթարթային ավերածություններ են պատճառում: Անգիտակից կերպով կատարված նմանատիպ ավերումները արվում են այն մարդկանց ձեռքով, որոնց կարելի է որպես վանդալներ որակել: Աշտարակների ներսում մինչ օրս ոչ մի տեսակի արժեքավոր իրի, որևէ գանձի չենք հանդիպել: Այս պահին վերանորոգման աշխատանքները շարունակվում են 34 աշտարակում: 2020 թվականից ցայսօր շարունակվող վերականգնողական աշխատանքներում էլ բացարձակապես նման բանի չենք պատահել: Ամրոցի, աշտարակների և պատերի մեջ որևէ հարստություն, որևէ գանձ չկա: Թող բոլորը սա իմանան: Սրա վրա հիմնվելով՝ պետք է զերծ մնան ամրոցի պատերը, աշտարակները վնասելուց: Դա նաև լուրջ իրավական հետևանքներ ունի: Վերականգնողական աշխատանքների ավարտից առաջ թմրամոլների ու որոշ անգետ մարդկանց կողմից վառված խարույկը որպես հետևանք ամրոցի պատերին լուրջ չափով սևացում ու խոնավություն է առաջացրել: Այդ շրջանում իրականացվել էր հետնախորշերի քանդում: Քանդելուց հետո որոշ մարդիկ էլեկտրական մալուխների պղինձը, որը վերամշակող նյութ է, կորզելու նպատակով կրակ են վառել պատերի տակ»:
“ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԾԱՎԱԼՈՎ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ“
Նշելով, որ պատմության պահպանումը յուրաքանչյուր քաղաքացու առաջնահերթ պարտքն է, Քոչն ասաց. «Յուրաքանչյուր դիարբեքիրցի վաստակ ունի այստեղ։ Վառված կրակի հետևանքով այն թափանցել է ծակոտկեն քարերի եւ միջակարերի մեջ։ Դրանք մաքրելու համար լուրջ միջամտություն է անհրաժեշտ։ Կատարված միջամտությունն էլ ուզած-չուզած ամրոցի պատերի քայքայման, փչացման պատճառ կարող է լինել: Դա և՛ ծախսատար, և՛ աշխատատար գործ է: Դիարբեքիրի ամրոցը որպես պաշտպանական կառույց պատմության ընթացքում պաշտպանել է Դիարբեքիրն ու դիարբեքիրցիներին: Սակայն, երբ խոսքը վերաբերում է այսօրվան՝ պարիսպն ու ամրոցը պաշտպանելը Դիարբեքիրի բնակիչների առաջնային պարտականությունն է։ Մենք պարտավոր ենք պաշտպանել այն»,- ասաց նա։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net