Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես ամբողջ աշխարհում, թմրամոլությունը տարածված է նաև Հայաստանում, և ոչ մի երկրում դեռևս չեն կարողանում կանգնեցնել դրա աճը. լրագրողներին այսօր ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։։
Ըստ նրա` թմրամոլությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը բացառիկ ոլորտներից են, որոնց վերաբերյալ ՄԱԿ-ն ընդունել է 3 կոնվենցիա։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է դրանք 1993թ.-ին:
«Թմրամոլությունն ինչպես ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ունի աճի միտում: Ոչ մի երկիր չի կարողանում կանխել թմրամոլության աճը, միայն Շվեդիան է հայտարարել, որ իր երկրում կարողացել են կանգնեցնել այդ աճը։ Ըստ ՀՀ ԱՆ նարկոլոգիական ծառայության` 2016 թ. հունվարի 1-ի վիճակագրության՝ 5828 թմրամոլ է հաշվառված նարկոլոգիական ծառայությունում։ Ավելի շատ են օգտագործում թմրամիջոց 25-ից 45 տարիքային խմբերում, կանայք 5828 թմրամոլից 88-ն են։ Համեմատ հարևան երկրների հետ` մենք գտնվում ենք բարվոք վիճակում։ Թմրամոլության վերաբերյալ միջազգային հանդիպման ժամանակ, երբ խոսում ենք 30 000 հոգի թմրամոլ ունենալու մասին, Վրաստանը խոսում է 400 000 հոգու մասին»,- ասաց Սեմերջյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում թմրամոլությունը, անցյալ տարվա համեմատ, աճել է 9 տոկոսով։ Այս տարվա տվյալներով` ՀՀ ում 493 հոգի գրանցվել է նարկոլոգիական կենտրոնում՝ բուժման համար։