Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010 թվականի ընթացքում կրթության ոլորտը եղել է ոչ միայն իշխանությունների, այլեւ հասարակության համակ ուշադրության կենտրոնում, եւ կրթության ու գիտության նախարարությունը արձագանքել է յուրաքանչյուր ահազանգին, դիմումին ու բողոքին:
Կրթագիտական տարին այսօր ամփոփեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանյան համայնքների 2/3-ում մինչ այժմ չկան նախակրթարաններ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս տարվա ընթացքում Արագածոտնի եւ Արարատի 41 համայնքում ստեղծվել են նախակրթարաններ, որտեղ կարող են այցելել ավագ նախադպրոցական տարիքի երեխաները:
Ըստ Աշոտյանի` հանրակրթության ոլորտի ձեռբերումներից է դպրոցի տնօրենների վերապատրաստման եւ հավաստագրման եւ ուսուցիչների ատեստավորման կարգի ընդունումը:
Այժմ հանրապետությունում 5 կազմակերպություն անց է կացնում տնօրենների վերապատրաստման դասընթացներ: Հունվարի 15-ին նախարարությունում վերապատրաստված տնօրենները քննություն են տալու եւ դրական արդյունքի դեպքում ստանալու են տնօրեն աշխատելու հավաստագիր:
Մինչ այժմ բոլոր ուսուցիչները վարձատրվել են միեւնույն չափով` անկախ իրենց աշխատանքային փորձից ու մասնագիտական հմտություններից. «Ատեստավորման մեխանիզմները թույլ կտան լավագույններին վարձրատրել ավելի շատ եւ խրախուսման միջոցներ ստեղծել մասնագիտական կատարելագործման համար»,- ասաց Ա. Աշոտյանը:
Այս տարի ավագ դպրոցների թիվն ավելացել է 43-ով: Տպագրվել են նոր դասագրքեր ավագ դպրոցների համար, որոնք, նախարարը կարծում է, հասարակության կողմից դժգոհության տեղիք չեն տա:
Հայաստանցի աշակերտները մասնակցել են 7 միջազգային օլիմպիադայի եւ բերել են 7 մեդալ, ինչը նույնպես նախարարը ձեռքբերում է համարում. «Սա վկայում է հանրակրթության ոլորտի բարձր որակի եւ մեր երեխաների աստվածատուր տաղնադի մասին»:
Կադրային փոփոխություններ եւ բարեփոխումներ են կատարվել հատուկ դպրոցներում եւ ներառական կրթության ոլորտում:
Եվրամիության աջակցությամբ 12 նախնական եւ միջին մասնգիտական կրթական ուսումնական հաստատություններում բարեկարգման աշխատանքները: Այս հաստատությունները հավակնում են դառնալ տարածաշրջանային բազմաֆունկցիոնալ կենտրոններ:
Նախարարության կողմից մշակվել եւ ներդրվել են մասնագիտական կրթական պետական չափորոշիչներ` 80 մասնգիտությունների գծով: